Ճապոնիան ծրագրում է թույլատրել սեփական արտադրության սպառազինության արտահանումը 12 երկիր

Armenpress 11:30, 28 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարությունը, սեփական արտադրության պաշտպանական տեխնիկայի արտահանման սահմանափակումները թուլացնելու շրջանակում, նախատեսում է թույլատրել կործանիչների, հրթիռների և այլ սպառազինության մատակարարումն արտասահման։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Nikkei պարբերականը։

Պարբերականի տվյալներով՝ առաջին փուլում թույլատրվելու է նման սպառազինության և տեխնիկայի արտահանումը 12 երկիր, այդ թվում՝ Ավստրալիա, Հնդկաստան, Եվրոպայի և Հարավարևելյան Ասիայի երկրներ։ Ճապոնիայի օրենսդրության համապատասխան փոփոխությունները կարող են ընդունվել արդեն այս տարի։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am