Կիպրոս մուտք գործող զբոսաշրջիկներն այլևս կարիք չեն ունենա ցույց տալ պատվաստման սերտիֆիկատ կամ ՊՇՌ թեստ

Armenpress 11:02, 28 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի կառավարությունը որոշում է ընդունել չեղարկել երկիր մուտք գործող զբոսաշրջիկների համար պարտադիր համարվող կորոնավիրուսի թեստի կամ պատվաստման սերտիֆիկատի առկայությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, որոշումն ուժի մեջ կմտնի հունիսի 1-ից:

Ընդ որում, սահմանափակումները կհանվեն ինչպես օդանավակայաններում, այնպես էլ նավահանգիստներում:

Կառավարությունից հայտնել են, որ նման որոշման պատճառը երկրում էպիդեմիոլոգիական իրավիճակի բարելավումն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am