Կողբ բնակավայրի մի հատվածի գազամատակարարումը կդադարեցվի

Armenpress 10:55, 28 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 30-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի «Թամազանց» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am