1000х90.jpg (78 KB)

ԵԱ-Երևան. Ես չեմ արդարացնում ոչ մրցավարի որոշումը, ոչ էլ` Չալոյանի վիճակը. Աղամալյան

Armenpress 21:54, 27 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն ամփոփեց Եվրոպայի առաջնության մրցումային 5-րդ օրվա արդյունքները:

«Ես սպասում էի, որ կիսաեզրափակիչի վեց մասնակից կունենանք: Երբեք չեմ ասել, որ մեր մենամարտերը գողանում են մեզնից: Իմ կարծիքով Գուրգեն Մադոյանը և Համբարձում Հակոբյանը չեն պարտվել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Աղամալյանը: Վերջինս շեշտեց, որ հավաքականի յուրաքանչյուր անդամ լավ պատրաստվել է:

«Ես չեմ արդարացնում ոչ մրցավարի որոշումը, ոչ էլ Չալոյանի վիճակը: Բայց ոչինչ անել չես կարող: Դժվարանում եմ ասել, թե արդյոք Դավիթ Չալոյանը կկարողանար շարունակել մենամարտը»,-ասաց մասնագետը:

Հայաստանի հավաքականի կազմում հաղթանակներ տոնեցին և կիսաեզրափակիչ դուրս եկան Հովհաննես Բաչկովը (63,5), Արթուր Բազեյան (57 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ): Այս բռնցքամարտիկներն առնվազն ապահովել են բրոնզե մեդալ:

Մայիսի 28-ին բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում հանգստի օր է, իսկ կիսաեզրափակիչները կկայանան մայիսիս 29-ին:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am