ԵԱ-Երևան. Ռաֆայել Հովհաննիսյանը` քառորդ եզրափակիչում տոնած հաղթանակի մասին

Armenpress 21:27, 27 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Ռաֆայել Հովհաննիսյանը գոհ է Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ հաղթական մենամարտից:

«Բավականին դժվար պայքար ստացվեց: Մրցակիցս քառորդ եզրափակիչում իմ քաշային կարգում առաջատարներից մեկն էր: Ես էլ շատ լավ էի նախապատրաստվել և երկրպագուների աջակցությունն էլ շատ լավն էր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:

Եվրոպայի առաջնության մրցումային 5-րդն օրը Հայաստանի ներկայացուցիչներից քառորդ եզրափակիչում մրցեց և իր երկրորդ մենամարտն անցկացրեց Ռաֆայել Հովհաննիսյանը: Վերջինս մրցեց  Բելգիան ներկայացնող Վիկտոր Շելստրաետի հետ և հաղթանակի հասավ 5:0 հաշվով:

Ավելի վաղ պայքարից դուրս էին մնացել գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, Արթուր Հովհաննիսյանը և Բարսեղամ Հարությունյանը: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով  բրոնզե մեդալ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am