ԵԱ-Երևան. Ռաֆայել Հովհաննիսյանը հաղթեց և դուրս գալով կիսաեզրափակիչ` ապահովեց Հայաստանի երրորդ մեդալը

Armenpress 20:31, 27 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում ընթանում են քառորդ եզրափակիչի մենամարտերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումային 5-րդն օրը Հայաստանի ներկայացուցիչներից քառորդ եզրափակիչում մրցեց և իր երկրորդ մենամարտն անցկացրեց Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ): Վերջինս մրցեց  Բելգիան ներկայացնող Վիկտոր Շելստրաետի հետ և հաղթանակի հասավ 5:0 հաշվով:

Ավելի վաղ պայքարից դուրս էին մնացել գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, Արթուր Հովհաննիսյանը և Բարսեղամ Հարությունյանը: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով  բրոնզե մեդալ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am