ԵԱ-Երևան. Արթուր Բազեյանը` առաջին հաղթանակի մասին

Armenpress 19:52, 27 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Արթուր Բազեյանը գերազանց է գնահատում թուրք մարզիկի դեմ տոնած հաղթանակը:

«Լավ տրամադրված էի, քանի որ մրցելու էի թուրք մարզիկի հետ: Մենամարտը լավ ընթացք ունեցավ և մասնագիտորեն էլ այն գերազանց եմ գնահատում»,-«Արմենպրես»-իհաղորդմամբ`լրագրողների հետ զրույցում ասաց Բազեյանը:

Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Բազեյանը մեկնարկային մենամարտում` քառորդ եզրափակիչում, մրցեց թուրք բռնցքամարտիկ Բաթուհան Չիտֆչիի հետ: Հայ բռնցքամարտիկըհաղթեց 4:1 հաշվով:

Ավելի վաղ մեկնարկային մենամարտում պարտություն կրելով` պայքարից դուրս էին մնացելԲարեղամ Հարությունյանը (48կգ), Արթուր Հովհաննիսյանը(51կգ), իսկ Հովհաննես Բաչկովը (63,5կգ)հաղթել էր, դուրս եկել կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am