1000х90.jpg (78 KB)

ԵԱ-Երևան. Գուրգեն Մադոյանը պարտություն կրեց քառորդ եզրափակիչում

Armenpress 19:26, 27 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 5-րդ մրցումային օրը շարունակվում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում Հայասատանի ներկայացուցիչ Գուրգեն Մադոյանը մրցեց Վրաստանից  Լաշա Գուրուլի հետ: Հայ մարզիկը զիջեց 4:1հաշվով և դուրս չեկավ կիսաեզրափակիչ:

Ավելի վաղ հաղթանակ էր տոնել նաև Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), սակայն Արթուր Հովհաննիսյանը (51կգ), Բարեղամ Հարությունյանը (48կգ), Դավիթ Չալոյանը (92+ կգ) և Համբարձում Հակոբյանը (80 կգ) դուրս էին մնացել հետագա  պայքարում:

Քառորդ եզրափակիչում սպասվող հաջորդ մենամարտերում ելույթ կունենան 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը և 92 կգ քաշային կարգում հանդես եկող Նարեկ Մանասյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am