Հյուսիսային Իռլանդիայում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը

Armenpress 20:42, 26 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Իռլանդիայում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է BBC-ն, այս մասին տեղեկացրել է Հանրային առողջության գործակալությունը:

Ասվում է, որ հիվանդի գաղտնիությունը պահպանելու համար նրա մասին այլ մանրամասներ չեն բացահայտվի:

Գործակալությունից նշել են, որ դեպքն անսպասելի չէր Մեծ Բրիտանիայում դեպքերի առկայությունից հետո:

Դոկտոր Մայքլ Մըքբրայդը վստահություն է հայտնել, որ Հյուսիսային Իռլանդիայում ավելի շատ դեպքեր կլինեն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am