ԵԱ-Երևան.Նարեկ Մանասյանը` անդրանիկ հաղթանակի մասին

Armenpress 19:46, 26 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Նարեկ Մանասյանը գոհ է Եվրոպայի առաջնության մեկնարկային մենամարտի արդյունքից:

«Մենամարտը շատ լավ ընթացք ունեցավ: Լիահույս եմ, այս կերպ կշարունակեմ Եվրոպայի այս առաջնությունում: Շնորհակալ եմ երկրպագուներից, շնորհակալ եմ ամեն մեկիցդ աջակցության համար»,-«Արմենպրես»-ի հաղոդրմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Մանասյանը: Վերջինս շեշտեց, որ մրցակիցն ուժեղ բռնցքամարտիկ էր:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ ՆարեկՄանասյանը հաղթանակով մեկնարկեց Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային չորրորդ օրը 92 կգ քաշային կարգում հանդես եկող Նարեկ Մանասյանը տեխնիկական հաղթանակ տոնեց սլովակ  Դավիթ Միխալեկի նկատմամբ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am