Նիդերլանդների վարչապետը Ուկրաինայի նախագահի հետ քննարկել է ռազմական օգնության անխափան մատակարարման հարցը

Armenpress 19:52, 26 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդներ վարչապետ Մարկ Ռութեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցում քննարկել է ռազմական օգնության անխափան մատակարարման հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռութեն այս մասին հայտնել է «Թվիթեր»-ի իր էջում:

«Այսօր ես Զինված ուժերի հրամանատարի հետ մասին զրուցել եմ Զելենսկիի հետ՝ քննարկելու Նիդերլանդների ռազմական օգնության անխափան մատակարարումը»,-նշել է Նիդերլանդների վարչապետը:

Նա նաև նշել է, որ Թուրքիաի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ իր բանակցությունների հետո քննարկել են նաև հումանիտար միջանցք բացելու տարբերակները՝ Ուկրաինայից հացահատիկի և պարարտանյութի արտահանումը վերսկսելու համար:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am