Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը կարող է դիմակայել խոշոր պետություններին

Armenpress 19:30, 26 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկիրը ռազմական առումով բավականին ունակ է՝ դիմակայելու ամենամեծ պետություններին՝ պարզաբանելով, որ ժամանակակից պայմաններում ռազմական գործողությունների արդյունքն այլևս այդքան էլ կախված չէ բանակի չափից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Պետք է պայքարել ոչ թե թվերով, այլ հմտությամբ՝ ինչպես ժամանակին ասել է մեր հայտնի հրամանատարը: Սա այսօր արդիական է դառնում: Սա խոսում է այն մասին, որ նույնիսկ Բելառուսի նման փոքր պետությունը բավականին ունակ է դիմակայելու ամենամեծ պետություններին», - ասաց Լուկաշենկոն:

Երկրի նախագահը նշել է, որ բելառուսական բանակը անհրաժեշտության դեպքում պատրաստ է ռազմական գործողությունների։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am