Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Բեյրութում հանդիպել է Լիբանանում Հայաստանի դեսպանի հետ

Armenpress 18:57, 26 Մայիս, 2022

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 25-ին Բեյրութում  հանդիպել է Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահագն Աթաբեկյանի   և դեսպանության դիվանագիտական անձնակազմի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, հանդիպմանը ծավալված  ջերմ ու բարեկամական զրույցի ընթացքում քննարկվել են հայությանը հուզող օրակարգային հարցեր, Հայաստան-Արցախ-Սփյուռք փոխգործակցության հեռանկարները։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am