Ռուսաստանը վերակողմնորոշում է ածխաջրածինների մատակարարումները դեպի Ասիա. Բորիսով

Armenpress 18:48, 26 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը վերակողմնորոշում  է ածխաջրածինների մատակարարումները Ասիա՝ Եվրոպայում վաճառքի հետ կապված դժվարությունների պատճառով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ասել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը:

«Այսօր մենք խնդիրներ ունենք մեր ածխաջրածինների վաճառքի հետ կապված: Եվրոպացիները հրաժարվում են գնել մեր գազն ու նավթը: Մենք կենտրոնանում ենք Արևելքի, Հարավ-Արևելքի, Չինաստանի և Հնդկաստանի վրա: Բայց մատակարարման ուղիները վերակողմնորոշելու համար անհրաժեշտ կլինի ստեղծել համապատասխան ենթակառուցվածք»,- ասել է Բորիսովը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am