Իսպանիայում կապիկի ծաղիկի դեպքերի թիվը հասել է 84-ի

Armenpress 18:26, 26 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայում արձանագրվել է կապիկի ծաղիկի 25 նոր դեպք, երկրում վարակակիրների թիվը հասել է 84-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հայտնել են Իսպանիայի առողջապահության ոլորտի ներկայացուցիչները:

Իսպանիայի առողջապահության նախարար Կարոլինա Դարիասը հայտնել է, որ Իսպանիան կգնի կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութեր: Նշվում է, որ Իսպանիայում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի Արևմտյան Աֆրիկայի շճախումբը, որը մահացությունը մոտ 1 տոկոս է:

Իսպանիան, Անգլիան և Պորտուգալիան կապիկի ծաղիկի համար ոչ էնդեմիկ այն երկրներն են, որտեղ կապիկի ծաղիկի ամենաշատ դեպքերն են գրանցվել: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am