Ինեկոբանկն Android օգտատերերի համար գործարկում է Mastercard քարտերով NFC վճարումները

Armenpress 19:45, 26 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինեկոբանկը, Mastercard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ, առաջինը Հայաստանում գործարկում է NFC  վճարումները Android օգտատերերի համար՝ արդեն նաև  Mastercard քարտերով։

Բանկի Mastercard քարտապաններին մնում է հենց այսօր ներբեռնել կամ թարմացնել InecoMobile հավելվածն իրենց Android սմարթֆոնում, ավելացնել Ինեկոբանկի Mastercard  քարտը NFC  բաժնում և սմարթֆոնը պատրաստ է արագ, պարզ ու անհպում NFC վճարում իրականացնելուն։

«Որպես առաջատար թվային բանկ, մենք շարունակում ենք քայլել թվային նորարարություններին համընթաց և ստեղծել այնպիսի լուծումներ, որոնք ուղղված են մեր հաճախորդների հարմարավետությանը։ Ինեկոբանկի Visa քարտապանների համար վաղուց հասանելի է Android սմարթֆոնով անհպում վճարման NFC մեթոդը, որը անկանխիկ վճարումներ կատարելու ամենապարզ, արագ ու նորարարական տեխնոլոգիաներից մեկն է ողջ աշխարհում։ Ուրախ ենք, որ այսօրվանից արդեն նաև մեր Mastercard քարտապաններն ունեն NFC-ով վճարելու բացառիկ հնարավորություն»,-նշում է Ինեկոբանկի Գործառնական տնօրեն Լիլիթ Գրիգորյանը:

Արդյունքում, հավատարիմ մնալով «նորարարություն հանուն հարմարավետության» մոտեցմանը, Ինեկոբանկն իր հաճախորդների համար ամբողջապես հասանելի է դարձրել NFC Android և Apple Pay անկանխիկ վճարումներ կատարելու առավելությունը: Անկախ իրենց սմարթֆոնի օպերացիոն համակարգից  (Android կամ iOS) ու վճարային քարտի տեսակից (Visa կամ Mastercard)՝ Ինեկոբանկի քարտապաններն այսօր ունեն անհպում վճարումներ իրականացնելու բոլոր հնարավորությունները: 

Նորարարությունը ճանապարհ է, Ինեկոբանկի թվային լուծումները՝ շարունակական։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am