ԵԱ-Երևան. Գերազանց մենամարտ ստացվեց. Դավիթ Չալոյան

Armenpress 16:50, 26 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ,  26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը գերազանց է գնահատում իր մեկնարկային մենամարտը Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում:

«Այս մենամարտին լավ նախապատրաստվել և տրամադրվել էի: Գերազանց մենամարտ ստացվեց: Շնորհակալություն երկրպագուներին, շատ են աջակցում մեզ: Նրանք կարողանում են մեզ ոգևորել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Չալոյանը:

Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային չորրորդ օրվա ցերեկային մրցահերթում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ մտավ աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը: Երևանյան մրցաշարի գերծանր քաշային բռնցքամարտիկների պայքարում Դավիթ Չալոյանի առաջին մրցակիցը Բոսնիա և Հերցեգովինայից Ժուրաժ Սոլդոն էր: Չալոյանը հաղթանակ տոնեց 5:0 հաշվով:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի կազմում հաղթել էին  նաև Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) և Գուրգեն Մադոյանը (67 կգ):

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am