ԵԱ-Երևան. Բռնցքամարտիկ Գուրգեն Մադոյանը տեխնիկական հաղթանակ տոնեց մեկնարկում  

Armenpress 15:52, 26 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում ընթանում է մրցումային չորրորդ օրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող առաջնության մրցումային չորրորդ օրը Հայաստանի հավաքականից պայքարի մեջ մտավ նաև 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը: Նրա մրցակիցը ֆինն Կարլ Բենջամին Էրիկսոնն էր: Հայ բռնցքամարտիկը երկրորդ ռաունդում տեխնիկական հաղթանակ տոնեց:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովն անդրանիկ հաղթանակն էր տոնել ընթացիկ առաջնությունում:

Ցերեկային մրցահերթում հանդես կգա նաև գերծանր քաշային աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը: Նրա մրցակիցը Բոսնիա և Հերցեգովինայից Ժուրաժ Սոլդոն է:

Իսկ երեկոյան մրցափուլում 92 կգ քաշային Նարեկ Մանասյանի առաջին մրցակիցը կլինի Դավիթ Միքալեկը Սլովակիայից:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am