Թեհրանն առաջարկում է ընդունել Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակություններին բանակցությունների համար

Armenpress 15:34, 26 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանն Իսլամական Հանրապետությունն առաջարկում Է որպես հարթակ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցություններ անցկացնելու համար: Մայիսի 26-ին այդ մասին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք հանդես են գալիս (Ուկրաինայի իրադրության) քաղաքական (լուծման) եւ բանակցությունների օգտին: Անցյալ շաբաթ ես (ՌԴ-ի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ) Լավրովին հայտնեցի, որ Իրանը պատրաստ Է դառնալու հարթակ երկու կողմերի համար»,- մեջբերում Է նրա խոսքը Fars գործակալությունը:

Նախարարը հավելել Է, որ Ուկրաինայի հակամարտության պատճառն «ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի սադրիչ գործողություններն են, որոնք հրահրեցին Կրեմլին՝ փորձելով ընդլայնել իրենց ռազմական ներկայությունը»: Մայիսի 19-ին կայացել Է Լավրովի եւ Ամիր Աբդոլլահիյանի հեռախոսազրույցը: Կողմերը քննարկել են միջուկային գործարքի վերականգնման հեռանկարները եւ Ուկրաինայի շուրջ իրադրությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am