Հարավային Կորեան պլանավորում Է եւս 1,1 մլն դոլարի օգնություն ուղակել Ուկրաինային

Armenpress 14:45, 26 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեան պլանավորում Է որպես օգնության հերթական խմբաքանակ Ուկրաինային ուղակել 1,1 միլիոն դոլարի հակագազային դիմակներ եւ ֆիլտրեր: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 26-ին այդ մասին հայտնել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությունը:

Ռազմական գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ օգնության հաջորդ՝ երրորդ, խմբաքանակում կմատակարարվեն ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության համար անհրաժեշտ իրեր: Գործակալության տեղեկատվությամբ՝ հակագազները կստացվեն հաջորդ ամսին:

Ավելի վաղ Սեուլը Կիեւին Է տրամադրել ռազմական նշանակության ոչ մահաբեր առարկաներ, ինչպիսիք են սաղավարտները, զրահաբաճկոնակները, դեղորայքը: Ուկրաինան բազմիցս դիմել Է Հարավային Կորեային մահաբեր զենք մատակարարելու խնդրանքով, բայց այնտեղ նշել են, որ դա դժվարին Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am