1000х90.jpg (78 KB)

Համբարձում Մաթևոսյանը մանրամասներ է ներկայացրել մարզերից ստացվող սուբվենցիոն ծրագրերի հայտերի վերաբերյալ

Armenpress 14:48, 26 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հայտնում է, որ մարզերից աննախադեպ բարձր արժեքներով սուբվենցիայի ծրագրեր են ներկայացվում:

Փոխվարչապետի խոսքով՝ համեմատելով 2019-2021 թվականներին իրականացված սուբվենցիայի ծրագրերի քանակը և կարևորը՝ դրանց արժեքները, 2022 թվականին համայնքների միավորումից հետո ներկայացված սուբվենցիայի նախնական հայտերի հետ, կարելի է արձանագրել, որ մարզերից աննախադեպ բարձր արժեքներով սուբվենցիայի ծրագրեր են ներկայացվում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մաթևոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում մանրամասներ է ներկայացրել մարզերից ստացված սուբվենցիոն ծրագրերի հայտերի վերաբերյալ:

Արմավիրի մարզը համայնքների միավորումից հետո ներկայացրել է 6․2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիայի ծրագիր, երբ՝

2021-ին՝ 3,76 մլրդ դրամի,

2020 թվականին՝ 2,0 մլրդ դրամի,

2019 թվականին 768 մլն դրամի:

 

Արարատի մարզը համայնքների միավորումից հետո ներկայացրել է 13,63 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիայի ծրագիր, երբ՝

2021-ին՝ 2,27 մլրդ դրամի,

2020 թվականին՝ 2,56 մլրդ դրամի,

2019 թվականին 1,21 մլրդ դրամի: 

 

Գեղարքունիքի մարզը համայնքների միավորումից հետո ներկայացրել է 12,96 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիայի ծրագիր, երբ՝

2021-ին՝ 3,69 մլրդ դրամի,

2020 թվականին՝ 4,74 մլրդ դրամի

2019 թվականին 4,438 մլրդ դրամի

 

Կոտայքի մարզը համայնքների միավորումից հետո ներկայացրել է 11,43 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիայի ծրագիր, երբ՝

2021-ին՝ 6,39 մլրդ դրամի,

2020 թվականին՝ 2,28 մլրդ դրամի,

2019 թվականին 1,99 մլրդ դրամի:

 

Լոռու մարզը համայնքների միավորումից հետո ներկայացրել է 8,814 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիայի ծրագիր, երբ՝

2021-ին՝ 2,8 մլրդ դրամի,

2020 թվականին՝ 2,9 մլրդ դրամի,

2019 թվականին 1,82 մլրդ դրամի: 

 

Շիրակի մարզը համայնքների միավորումից հետո ներկայացրել է 7,62 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիայի ծրագիր, երբ՝

2021-ին՝ 2,77 մլրդ դրամի,

2020 թվականին՝ 2,7 մլրդ դրամի,

2019 թվականին 1,8 մլրդ դրամի: 

 

Վայոց ձորի մարզը համայնքների միավորումից հետո ներկայացրել է 3,17 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիայի ծրագիր, երբ՝

2021-ին՝ 1,137 մլրդ դրամի,

2020 թվականին՝ 1,03 մլրդ դրամի,

2019 թվականին 635 մլն դրամի: 

 

Տավուշի մարզը համայնքների միավորումից հետո ներկայացրել է 4,95 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիայի ծրագիր, երբ՝

2021-ին՝ 1,31 մլրդ դրամի,

2020 թվականին՝ 2,29 մլրդ դրամի,

2019 թվականին 1,48 մլն դրամի: 

Փոխվարչապետն  արձանագրել է, որ համայնքների միավորման պետության քաղաքականությունը ճիշտ ուղղությամբ է ընթանում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am