Հանրապետությունում եղանակը կտաքանա 10-12 աստիճանով

Armenpress 14:11, 26 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մայիսի 26-ի ցերեկը, մայիսի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 31-ին կեսօրից հետո` կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով:

Մարզերում մայիսի 26-ի ցերեկը, մայիսի 27-ին, 28-ին, 29-ին, 30-31-ի գիշերը կդիտվի առանց տեղումների եղանակ: Մայիսի 29-ի, 30-ի և 31-ի ցերեկն առանձին շրջաններում կտեղա կարճատև անձրև, որը կուղեկցվի ամպրոպով: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ կանխատեսվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am