1000х90.jpg (78 KB)

 Ամերիկացիների գրեթե կեսը հանդես է եկել զենքի մասին օրենսդրության խստացման օգտին

Armenpress 13:29, 26 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացիների կեսից ավելին՝ 54 տոկոսը, հավանություն Է տալիս զենքի մասին օրենսդրության խստացմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է հարցումը, որն անցկացվել Է CBS News-ի եւ YouGov-ի կողմից:

Այդ հարցման արդյունքների համաձայն, մասնակիցների 30 տոկոսը գոյություն ունեցող օրենքները փոխելու անհրաժեշտություն չի տեսնում, իսկ եւս 16 տոկոսը կոչ Է անում դրանք վերջնականապես մեղմացնել:

Այս պրոբլեմատիկայի շուրջ դիրքորոշումները տարբերվում են տարատեսակ քաղաքական հայացքներ ունեցող անձանց մոտ. այսպես, հարցմանը մասնակցած դեմոկրատների 79 տոկոսը հանդես Է գալիս զենքի վաճառքի մասին օրենքների խստացման օգտին, նրանց դիրքորոշումը կիսում Է հանրապետականների միայն 27 տոկոսը եւ անկուսակցական քաղաքացիների 50 տոկոսը:

Օրենքների մեղմացման օգտին հանդես Է գալիս հետազոտությանը մասնակցած դեմոկրատների 9 տոկոսը, հանրապետականների 24 տոկոսը եւ անկուսակցական քաղաքացիների 17 տոկոսը:

Անփոփոխ տեսքով օրենսդրության պահպանումը պաշտպանում Է հարցված հանրապետականների 49 տոկոսը, անկուսակցական քաղաքացիների 33 տոկոսը եւ դեմոկրատների 12 տոկոսը:

Հարցումը համատեղ անցկացրել են CBS News-ը եւ YouGov-ը՝ մայիսի 18-ից մինչեւ 20-ը. դրան մասնակցել են ԱՄՆ-ի 2041 չափահաս քաղաքացիներ: Հարցման անճշտությունը կազմում Է 2,5 տոկոսային կետ:

Հարցումն անցկացրել են այն բանից մի քանի օր առաջ, երբ Տեխասի նահանգի հարավի դպրոցներից մեկում հրաձգության հետեւանքով զոհվեց 19 երեխա եւ երկու չափահաս: Ինչպես հաղորդվել Է, հրաձգությունը դպրոցում իրականացրել Է 18-ամյա Սալվադոր Ռամոսը, որին սպանել են միջադեպի վայր ժամանած ոստիկանները:

Ողբերգությունից հետո ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը պետք Է միջոցներ ձեռնարկի հասարակական վայրերում, հատկապես երկրի ուսումնական հաստատություններում, հրաձգության հետ կապված նոր միջադեպերը կանխելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am