Բրազիլիայում հայտարարել են, որ Եվրոպան կարող է կորցնել Լատինական Ամերիկան

Armenpress 12:10, 26 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպան կարող Է կորցնել Լատինական Ամերիկան, ինչպես արդեն կորցրել Է Ռուսաստանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Բրազիլիայի Էկունոմիկայի նախարար Պաուլու Գեդեսը:

«Ես եվրոպացիներին ասել եմ, որ կորցնում են Լատինական Ամերիկան: Եվ նրանք մենակ կմնան, եթե չհասկանան, որ հարկավոր Է ինտեգրվել»,-ասել Է նախարարը՝ հանդես գալով Դավոսի համաժողովում:

Նրա խոսքը մեջբերում Է G1 պորտալը: Գեդեսը նշել Է, որ կորոնավիրուսի համավարակի եւ Ուկրաինայում հակամարտության պատճառով արտադրական շղթաների խզման ֆոնին Բրազիլիան սննդամթերքի մատակարար դառնալու լավ հնարավորություններ ունի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am