«STARMUS» փառատոնին ՀՀ-ն հնարավորություն կունենա աշխարհին ներկայանալու տեխնոլոգիական նորարարությունների պատմությամբ. վարչապետ

Armenpress 11:55, 26 Մայիս, 2022

ԵՐԵՎԱն, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն այս տարի սեպտեմբերի 5-10-ը հյուրընկալելու է աշխարհում հայտնի «STARMUS» գիտատեխնոլոգիական փառատոնը, որին կմասնակցեն տիեզերագնացներ ամբողջ աշխարհից, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ, արվեստագետներ, երաժիշտներ:  

«Այս կարևոր միջոցառմանը Հայաստանը հնարավորություն կունենա աշխարհին ներկայանալու հարուստ գիտական և տեխնոլոգիական նորարարությունների պատմությամբ, հնարավորություններով և ապագայի տեսլականով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության նիստում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«STARMUS» փառատոնը սկիզբ է առել Թեներիֆեի աստղաֆիզիկայի համայնքում և 2011 թվականից համախմբում է գիտության ոլորտի միջազգային հեղինակությունների՝ Նոբելյան դափնեկիրների, արվեստի և երաժշտության համաշխարհային հանրահայտ դեմքերի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am