1000х90.jpg (78 KB)

ԱՄՆ-ն վերահաստատել է կորոնավիրուսի դեմ պայքարում ԿԺԴՀ-ին աջակցություն տրամադրելու պատրաստակամությունը

Armenpress 20:35, 25 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության իշխանություններին երկրում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում, այդ թվում՝ պատվաստանյութ տրամադրելու միջոցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին օտարերկրյա լրատվամիջոցների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Արևելյան Ասիայի ու Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնականի տեղակալ Մարկ Լեմբերտը:

Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն անհանգստացած է Հյուսիսային Կորեայում կորոնավիրուսի բռնկումների փաստի առնչությամբ: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում ԿԺԴՀ-ին աջակցությունը դիտարկում է որպես առանձին հարց, որը կապ չունի Կորեական թերակղզու ապամիջուկայնացման գործընթացի հետ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am