ՀՀ ոստիկանության կրթահամալիրը հայտարարում է իրավագիտության բակալավրի առկա վճարովի ուսուցման ընդունելություն

Armenpress 19:24, 25 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի՝ 2022/2023 ուսումնական տարվա ընդունելության համար սահմանվել է «Իրավագիտություն» մասնագիտությամբ բակալավրի կրթական ծրագրով առկա վճարովի ուսուցման (առանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքի) 75 տեղ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ուսման տևողությունը 4 տարի է, կիսամյակային վարձավճարը՝ 300 000 դրամ: Ընդունելության մրցույթը հաջողությամբ անցած դիմորդների հետ մինչև նրանց որպես 1-ին կուրսի սովորողներ հրամանագրելը կնքվում է պայմանագիր, որի տեքստին դիմորդները ծանոթանում են մինչև փաստաթղթերը հանձնելը: Ուսումնական պլանով նախատեսված ողջ դասընթացը և ամփոփիչ ատեստավորումն անցած շրջանավարտներին շնորհվում է «Իրավագիտություն» մասնագիտությամբ իրավագիտության բակալավրի աստիճան և տրվում պետական նմուշի դիպլոմ:

Ընդունելության այլ պայմաններն՝ այստեղ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am