ՀՀ նախագահը Դավոսի համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Սերբիայի նախագահի հետ, նրան հրավիրել է Հայաստան

Armenpress 17:09, 25 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ալեքսանդր Վուչիչին՝ Սերբիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ և մաղթել է հաջողություններ ու արդյունավետ աշխատանք։ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամական կապերն ունեն առանձնահատուկ ջերմություն և փոխադարձ վստահությամբ:

Երկուստեք կարևորվել է հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը երկկողմ և բազմակողմ հարթակներում:

Նախագահ Խաչատուրյանն իր գործընկերոջը հրավիրել է Հայաստան և Ալեքսանդր Վուչիչի կողմից ստացել փոխադարձ հրավեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am