Քննարկվել են Հայաստանի համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 80 հայտերը

Armenpress 16:38, 25 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ մայիսի 25-ին տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նա­խատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտե­սական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի  հերթական նիստը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից, նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 80 հայտերը՝ ուղղված ասֆալտապատման, մշակույթի տան վերանորոգման, ջրատարների, փողոցների լուսավորության համակարգի կառուցման, կոմունալ սպասարկման կարիքների համար մեքենասարքավորումների և տեխնիկայի ձեռքբերման, ջրամատակարարման ցանցերի վերակառուցման, մանկապարտեզների, սոցիալական բնակարանների վերանորոգման աշխատանքներին և այլն։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am