Ռուսաստանը եւ Աֆրիկան միասին կկարողանան անվտանգություն ապահովել աշխարհում. Պուտին

Armenpress 16:05, 25 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աֆրիկյան պետությունների ու կառավարությունների ղեկավարներին շնորհավորել Է Աֆրիկայի օրվա առթիվ եւ նշել, որ իրենք կկարողանան անվտանգություն ու կայունություն ապահովել աշխարհում՝ գործելով համատեղ. հեռագիրը հրապակարվել Է Կրեմլի Telegram-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր երկիրը մշտապես հատուկ նշանակություն Է տվել աֆրիկյան գործընկերների հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը: 2019 թվականին Սոչիում տեղի ունեցած Ռուսաստան Աֆրիկա գագաթնաժողովը լավ պայմաններ Է ստեղծել ինչպես երկկողմ մակարդակով, այնպես Էլ բազմակողմ հիման վրա արդյունավետ համագործակցության ընդլայնման համար»,-ասվում Է հեռագրի տեքստում:

Նախագահը վստահություն Է հայտնել, որ, գործելով միասին, Ռուսաստանը եւ Աֆրիկան միասին կկարողանան տարբեր բնագավառներում ապահովել բազմաթիվ հեռանկարային նախագծերի ու նախաձեռնությունների մշակումն ու իրականացումը՝ հանուն երկրների ու ժողովուրդների բարօրության, ի շահ Աֆրիկայում եւ ամբողջ աշխարհում անվտանգության ու կայունության ամրապնդման, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am