Եվրահանձնաժողովն առաջարկել է պատժամիջոցների շրջանցումը դիտել որպես հանցանք ԵՄ-ում

Armenpress 15:56, 25 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովն (ԵՀ) առաջարկել Է բռնագրավել ԵՄ-ի պատժամիջոցները խախտողների ակտիվները եւ ունեցվածքը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է ԵՀ-ի հայտարարության մեջ, որը մայիսի 25-ին տարածվել Է Բրյուսելում:

«Այսօր Եվրահանձնաժողովն առաջարկում Է ԵՄ-ի սահմանափակիչ միջոցների խախտումը հավելել Եվրամիության հանցագործությունների ցուցակում»,- նշված Է այնտեղ:

ԵՀ-ն առաջարկել Է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանցումը Եվրամիությունում դիտել որպես հանցագործություն, նշված Է հայտարարությունում:

Բացի դրանից, ԵՀ-ն առաջարկում Է բռնագրավել այն ֆիզիկական եւ իրավական անձանց ակտիվները եւ ունեցվածքը, որոնք խախտել են պատժամիջոցները: «Այսօրվա առաջարկությունները նպատակաուղղված են այն բանի ապահովմանը, որպեսզի սահմանափակիչ միջոցները խախտած ֆիզիկական եւ իրավական անձանց ակտիվները եւ ունեցվածքը կարելի լինի ապագայում արդյունավետ կերպով բռնագրավել»,- ասված Է փաստաթղթում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am