Ընդդիմությունը հանդես կգա հաջորդ շաբաթ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ

Armenpress 13:42, 25 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմությունը հաջորդ շաբաթ  հանդես է գալու ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«Մենք հստակ ասել ենք, որ խորհրդարան կվերադառնանք մեր օրակարգով, և ես այսօր այստեղից ևս մեկ անգամ ասում եմ, որ մենք այդ օրակարգը ձևավորելու ենք: Մենք հաջորդ շաբաթ պահանջելու ենք արտահերթ նիստ: Երեկոյան կներկայացնեմ նիստի և օրակարգի մասին մանրամասները»,- ասաց Սաղաթելյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am