Մհեր Գրիգորյանի գրասենյակը հաստատել է՝ սահմանազատման հանձնաժողովների երկրորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում

Armenpress 12:55, 25 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հույս է հայտնել, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների երկրորդ նիստը։

«Արմենպրես»-ը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նման հանդիպում նախատեսված է։

Գրասենյակից հայտնեցին, որ հավանական է՝ հաջորդ շաբաթվա ընթացքում Մոսկվայում տեղի ունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հանդիպում։

«Սահմանազատման հանձնաժողովների երկրորդ նիստի օրը դեռևս որոշված չէ, իսկ վայրը, այո, կլինի Մոսկվայում»,- փոխանցել են գրասենյակից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am