Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհին քարաթափման աշխատանքներ են իրականացվելու. ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի

Armenpress 11:15, 25 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 26-ին ժամը 11:00-14:00-ն փակ կլինի Բագրատաշեն Մ6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ հատվածը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրությունից:

«Մայիսի 26-ին ժամը 11:00-14։00-ն ընկած ժամանակահատվածում Վանաձոր-Բագրատաշեն Մ6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ում՝ Նոյեմբերյան համայնքի Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում, Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։

Նշված ժամանակահատվածում ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար»,- նշված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am