1000х90.jpg (78 KB)

ԵԱ-Երևան. Բռնցքամարտիկ  Համբարձում Հակոբյանը  հաղթեց մոլդովացի մարզիկին մեկնարկային մենամարտում

Armenpress 19:07, 24 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգայինհամալիրում ընթանում է տղամարդկանց Եվրոպայի բռնցքամարտի մեծահասակներիառաջնության մրցումային երկրորդ օրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երեկոյան շրջափուլում պայքարի մեջ մտավ Հայաստանի ևս մեկներկայացուցիչ Համբարձում Հակոբյանը (80 կգ), ով մրցեց Դմիտրի Կոսկիուգի հետ: Հայբռնցքամարտիկը հաղթեց մրցակցին 5:0 հաշվով:

Մայիսի 24-ին` մրցումային երկրորդ օրը Հայաստանն ուներ ևս երկու մարզիկ` Ջանիկ Սահակյանը(54 կգ) և Նարեկ Զախարյանը (71կգ): Երկու մարզիկներն էլ պարտվեցին իրենց մեկնարկայինմենամարտերում:

Մայիսի 23-ին` մրցումային առաջին օրը, Հայաստանի հավաքականի կազմում առաջինհաղթանակը տոնեց 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը` գերազանցելով լեհ մրցակցին:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 22-ին․այն կշարունակվի մինչև մայիսի 30-ը: Առաջնությունն ընդունում է Կարեն Դեմիրճյանի անվանմարզահամերգային համալիրը: Այս առաջնությանը մասնակցում են 39 երկրի 200-ից ավելիմարզիկ: Նախնական մենամարտերը կմեկնարկեն մայիսի 23-ից, իսկ մայիսի 27-ին կսկսվենկիսաեզրափակիչները, եզրափակիչները կկայանան մայիսի 30-ին: Երևանում առաջնության օրերին գործում է երկու ֆան գոտի, որոնցից մեկը կլինի քաղաքիկենտրոնում՝Կարապի լճի հարևանությամբ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակայինֆոնդը կազմում է 260 հազար դոլար:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am