«Հուավեյ Տեքնոլոջիս Արմենիան» 2-րդ անգամ հաջողությամբ անցկացրել է Ապագայի Ծիլեր ծրագիրը

Armenpress 14:30, 24 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022թ. մայիսի 23-ից մինչև մայիսի 30-ը Հուավեյ Արմենիան անցկացնում է Ապագայի Ծիլեր իր 2-րդ ծրագիրը:

Ընտրության արդյունքում Երևանի պետական համալսարանի և Երևանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ ընտրվել են 20 ակնառու ուսանողներ: Մայիսի 20-ի բացման արարողությանը ելույթ ունեցան Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ֆան Յոնգը, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար պարոն Նարեկ Տերյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Եվրոպական միության և միջազգային կազմակերպությունների բաժնի ղեկավար տիկին Էլիզ Գևորգյանը, և Huawei Technologies Armenia-ի գլխավոր տնօրեն պարոն Չեն Լիանգը։

Պարոն Ֆան Յոնգը ողջունեց ուսանողներին՝ դիմելով նրանց.

«Շատ ուրախ եմ ներկա գտնվել Հուավեյ Արմենիա-ի կողմից անցկացվող «Ապագայի Ծիլեր» առցանց բացման արարողությանը։ Չինաստանը և Հայաստանը հնագույն և քաղաքակիրթ երկրներ են, այդ երկրների միջև բարեկամությունն արդեն 2000 տարեկան է և այն պահպանվում է մինչ օրս: Ապրիլի 6-ին մեր երկու երկրները նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը»։

Պարոն Ֆանը նշեց, որ, չնայած Covid 19-ին, վերջին 2 տարիների ընթացքում ապրանքաշրջանառության ծավալը դրականորեն աճել է, և նա վստահություն հայտնեց, որ համատեղ ջանքերով երկու երկրները շարունակաբար կզարգացնեն կառուցողական այս ճանապարհը՝ բերելով  ավելի լավ իրականություն, ավելի պայծառ ապագա:

«Աշխարհը արագ փոխվում է, և թվային զարգացումը շատ կարևոր է մեր օրերի համար։ Հանրապետության նախագահ պարոն Խաչատրյանը Չինաստանի դեսպանատան 30-ամյակը նշելու ժամանակ ասել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ՏՀՏ ոլորտի զարգացմանը և ցանկանում է դասեր քաղել Չինաստանից, ամրապնդել համագործակցությունը Չինաստանի հետ և օգուտ տալ տաղանդաշատներին Հայաստանի ՏՀՏ ոլորտում»:

Պարոն Ֆանը նշեց, որ որպես Չինաստանի և աշխարհի ամենազարգացած և հզոր արդյունաբերություն՝ Հուավեյը երկրորդ անգամ է անցկացնում «Ապագայի Ծիլեր» ծրագիրը Հայաստանում՝ երիտասարդ ուսանողների հետագա զարգացմանը օգնելու՝ բարձր տեխնոլոգիական ոլորտների առավելություններով:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հուավեյին այս միջոցառումը կազմակերպելու համար, ինչպես նաև հատուկ շնորհակալություն հայտնել էկոնոմիկայի նախարարությանը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը՝ երիտասարդ ուսանողներին ցուցաբերվող աջակցության համար»,- եզրափակեց պարոն Ֆան Յոնգը:

Պարոն Նարեկ Տերյանը ողջունեց ուսանողներին և շնորհակալություն հայտնեց Հուավեյ Տեքնոլոջիս Արմենիա-ին «Ապագայի Ծիլեր» ծրագիրը 2-րդ անգամ հյուրընկալելու համար։

«Կարծում եմ՝ ծրագիրը մեծ հնարավորություն կտա տաղանդավոր հայ ուսանողներին ամրապնդելու իրենց գիտելիքներն ու հմտությունները 5G,  Cloud և ՏՏ ոլորտներում։ Այս փորձը մի կողմից կընդգծի Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունների կարևորությունը, իսկ մյուս կողմից՝ կաջակցի հայկական թվային զարգացմանը, քանի որ ծրագիրը հիանալի հարթակ է նորագույն տեխնոլոգիաներով հաղորդակցության և տեղեկատվության փոխանակման համար»։

Պարոն Տերյանը հաջողություն մաղթեց ծրագրին մասնակցող բոլոր ուսանողներին և մաղթեց տեսնել նրանց արդյունքները առաջիկայում։

Ողջույնի և ոգեշնչման խոսքով հանդես եկավ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Եվրոպական միության և միջազգային կազմակերպությունների բաժնի պետ Էլիզ Գևորգյանը։

Նա ողջունեց ծրագրի մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին հայ ուսանողներին նման օգտակար դասընթացին մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար։

«Այս ծրագիրն ունի մեծ ներուժ՝ ընդլայնելու մասնակիցների տեսական գիտելիքները բարձր տեխնոլոգիաների կարևորության վերաբերյալ և բարելավելու նրանց առաջնորդական հմտությունները:  Այն նաև յուրօրինակ կամուրջ է Հայաստանի և Չինաստանի միջև միջմշակութային հաղորդակցության համար:

Չափազանց կարևոր է երիտասարդների տեխնոլոգիական կրթության շարունակականության ապահովումը՝ հաշվի առնելով, որ կրթությունն է նորարարական գաղափարների ձևավորման և հեղափոխական նախաձեռնությունների կյանքի կոչման գրավականը:

Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ծրագրի կազմակերպիչներին և հաջողություն մաղթել այս խոստումնալից նախաձեռնության բոլոր մասնակիցներին»։

 

Վերջում, տիկին  Էլիզ Գևորգյանը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց և հաջողություն մաղթեց բոլոր մասնակիցներին առաջիկա 8-օրյա առցանց դասընթացին:

Եզրափակիչ ելույթով հանդես եկավ Հուավեյ Տեքնոլոջիս Արմենիա կազմակերպության գլխավոր տնօրեն պարոն Չեն Լիանգը՝ շնորհակալություն հայտնելով պարոն Ֆան Յոնգին, պարոն Նարեկ Տերյանին և տիկին Էլիզ Գևորգյանին՝ ծրագրի ուսանողներին ոգեշնչելու համար։

«Ապագայի Ծիլեր 2022» ծրագրի միջոցով ուսանողները հնարավորություն կունենան օգտագործել Հուավեյի նորագույն տեխնիկական հնարավորություններն ու ռեսուրսները՝ ստանալով իրենց հմտությունները բարելավելու բացառիկ հնարավորություն , դրանով իսկ բարելավելով իրենց ապագա կարիերայի հեռանկարները: Նրանք նաև կսովորեն Հուավեյի գլոբալ հնարավորությունները՝ բիզնես գործառնություններ, միջմշակութային աշխատանքային պրակտիկա և չինական մշակույթ, առցանց դասընթացի ավարտից հետո յուրաքանչյուր ուսանող կստանա էլեկտրոնային սերտիֆիկատ»:

 «Ապահայի Ծիլերը»-ը Հուավեյի առաջատար կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (CSR) ծրագիրն է, որի նպատակն է զարգացնել ավելի շատ ՏՀՏ տաղանդներ ամբողջ աշխարհում և կամրջել թվային տաղանդների բացը: Հայաստանում Հուավեյի ծրագիրն իրականացնում է 2021 թվականից և օգնել է բակալավրիատի 20 ուսանողների բարելավել իրենց ՏՀՏ հմտությունները։ Մաղթում եմ, որ դուք լիովին մասնակցեք այս դասընթացին և նվիրվեք այս դասընթացին, և կարծում եմ, որ ձեր հետագա կարիերայում ավելի մեծ ներդրում կունենաք Հայաստանի թվայնացման գործում»,- եզրափակեց պարոն Չեն Լիանգը:

 

«Որպես Հուավեյ Արմենիայի գլխավոր մենեջեր՝ ես անչափ հպարտ եմ Հայաստանում սկսել է «Ապագայի Ծիլեր 2022» ծրագրի 2-րդ մասը, բարձր եմ գնահատում Չինաստանի դեսպանատան և Հայաստանի կառավարության վստահությունն ու աջակցությունը։ Այս վերապատրաստման ծրագիրը կամրջում է թվային անջրպետը, խթանում է գիտելիքների փոխանցումը և զարգացնում հզոր ապագա և աշխատուժ Հայաստանի թվայնացման համար:

Տաղանդը չափազանց կարևոր է ցանկացած ոլորտի աճի և զարգացման համար, հատկապես արագ զարգացող ՏՀՏ ոլորտում: Որպես ՏՀՏ առաջատար՝ Հուավեյը պարտավորվում է խթանել Հայաստանի ՏՀՏ արդյունաբերությունը՝ երկարաժամկետ կայուն տնտեսական, սոցիալական և բնապահպանական զարգացմանը նպաստելու նպատակով: Մենք հպարտ ենք, որ կարող ենք խթանել ուսումը սահմաններից դուրս՝ հնարավորություն տալով երիտասարդներին մասնակցել վերապատրաստման աշխատանքներին անկախ աշխարհագրական դիրքից:

«Ապագայի Ծիլեր 2022» ծրագրի միջոցով ուսանողները հնարավորություն կունենան օգտագործել Հուավեյի հարուստ տեխնիկական հնարավորություններն ու ռեսուրսները՝ իրենց հմտությունները բարելավելու, բացառիկ հնարավորություն ձեռք բերելու համար՝ դրանով իսկ ընդլայնելով իրենց ապագա կարիերայի հեռանկարները: Նրանք նաև կսովորեն Հուավեյի գլոբալ բիզնես գործառնությունների, միջմշակութային աշխատանքի և չինական մշակույթի մասին, առցանց դասընթացն ավարտելուց հետո յուրաքանչյուր ուսանող կստանա էլեկտրոնային վկայական:

Որպես համաշխարհային առաջատար ՏՀՏ ընկերություն՝ Հուավեյը որակյալ լուծումներ և ծառայություններ է մատուցում Հայաստանին 2009 թվականից: Հուավեյն ակտիվորեն ստանձնել է սոցիալական պատասխանատվությունը և պարտավորվել է ավելի շատ ՏՀՏ տաղանդներ զարգացնել Հայաստանի համար: «Ապագայի Ծիլեր» ծրագիրը Հուավեյի օգտակար փորձն է՝ խթանելու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը և ավելի շատ օգուտ բերելու երկու երկրների բնակիչներին: Այն նաև ծառայում է որպես միկրոտիեզերք Հայաստանում չինական ընկերությունների համար՝ իրականացնելու սոցիալական պարտականությունները և արդյունավետորեն խթանելու մշակութային փոխանակումները:

«Ապագայի Ծիլեր 2022» ծրագրի 2-րդ մասը Հայաստանում, որը լավագույն հարգանքն է Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, որի նպատակն է զարգացնել ավելի շատ ՏՀՏ տաղանդներ ամբողջ աշխարհում և կամրջել թվային տաղանդի բացը: Եկեք շարունակենք բարեկամությունը, խթանենք համագործակցությունը և միասին գրենք ավելի պայծառ ապագա Հայաստանի և Չինաստանի միջև լավ հարաբերությունների համար և միասին աշխատենք մարդկության համար ընդհանուր ապագա ունեցող համայնք կառուցելու համար»։

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am