Աջափնյակում մետրոպոլիտենի կայարանի կառուցման նախագծային աշխատանքների համար  554 միլիոն դրամ կհատկացվի

Armenpress 13:27, 24 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևան քաղաքի Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի կայարանի նախագծային աշխատանքների համար Երևան քաղաքի բյուջեից 554 միլիոն դրամ կհատկացվի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցը 37 կողմ ձայնով ընդունվեց Երևանի քաղաքապետարանում կայացած ավագանու հերթական նիստին։

«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հավելեց, որ այս որոշմամբ նախագծման աշխատանքների առաջին փուլն է ֆինանսավորվում։ «Մենք խնդրել ենք, որ նախագծման աշխատանքների հետ կապված հստակ ժամկետ նշվի»,-ասաց նա։

Ապրիլի 28-ի Կառավարության նիստում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանը կառուցելու համար հայտարարված մրցույթում հաղթող կա:

«Parking City Service» ընկերության կողմից Երևան համայնքին հասցված 850 մլն դրամի վնասի փոխհատուցման 750 մլն դրամը կուղղվի կայարանի նախագծման աշխատանքներին:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am