Երևանի ավագանու անդամ Աշոտ Առուշանյանի լիազորությունները դադարել են. նրան կփոխարինի Տիգրան Մակարյանը

Armenpress 12:35, 24 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ավագանու 8-րդ շրջանի հերթական նիստը կկայանա հունիսի 21-ին՝ ժամը 11։00-ին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանում մեկնարկած ավագանու 8-րդ նստաշրջանի 4-րդ նիստի մեկնարկին  ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, ով փոխարինում է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին։

Լևոն Հովհաննիսյանն ասաց, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Առուշանյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի իր լիազորությունները դադարեցնելու մասին։ Նրա մանդատը կտրվի Տիգրան Մակարյանին։

Նիստի օրակարգում 25 հարց է,  հերթական նիստին մասնակցում է ավագանու 44 անդամ։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am