ԿԺԴՀ-ում մեկ օրում տենդի ախտանիշներով եւս 134 հազար մարդ են հայտնաբերել

Armenpress 11:03, 24 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի իշխանություններն անցած օրը տենդի ախտանիշներով առավազն 134 510 մարդ են հայտնաբերել, այդ դեպքերի ընդհանուր թիվն ապրիլի վերջից կորոնավիրուսի տարածման ֆոնին կազմել Է ավելի քան 2,94 միլիոն: Մայիսի 24-ին այդ մասին հաղորդել Է Yonhap գորակալությունը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տենդով հիվանդների ընդհանուր թվից ապաքինվել Է 2,54 միլոն բնակիչ, 400 հազարը բուժում Է անցնում: Անցած օրը ոչ ոք չի մահացել, մահվան դեպքերի ընդհանուր թիվը մնացել Է 68-ի մակարդակում: Ինչպես կարծում են Սեուլում, ԿԺԴՀ-ի իշխանությունները, ենթադրաբար, տենդի ախտանիշներով անձանց վիճակագրություն են վարում զանգվածային թեստավորման եւ COVID-19-ի ստույգ հայտնաբերման սահմանափակ հնարավորությունների պատճառով:

«Հակահամաճարակային պայքարի համակարգի առավելագույն մակարդակի սահմանումից հետո մի քանի օր անց հիվանդացությունն ու մահացությունը կտրուկ նվազել են, իսկ ապաքինվածների թիվն աճել Է, ինչը հանգեցրել Է համավարակի տարածման նկատմամբ արդյունավետ վերահսկողության եւ կայուն իրադրության պահպանման»,- ասված Է ԿԿՀԳ-ի հաղորդագրության մեջ: Հիվանդացածների օրական աճն օրական 200 հազարից պակաս Է երրորդ օրն անընդմեջ: ԿԺԴՀ-ի բնակչությունը մոտավորապես 24 միլիոն Է, գրում Է Yonhap-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am