Ուկրաինայի չեզոքությունը կարող է կարգավորել հակամարտությունը. Քիսինջեր

Armenpress 21:20, 23 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը հայտարարել է, որ Ուկրաինայի չեզոքությունը դեռ կարող է դիտարկվել որպես հակամարտության կարգավորման վերջնանպատակ:

Ըստ նրա՝ չնայած դրան, հակամարտության կարգավորման հնարավորություններն այժմ ավելի քիչ են, քան առաջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ելույթ ունենալով Համաշխարհային տնտեսական ֆորումի նիստին, որն անցկացվել է Դավոսում՝ Քիսինջերը հիշեցրել է, որ հոդվածում, որը գրվել է ութ տարի առաջ, ինքը «իդեալական» տարբերակ է համարել  Ուկրաինայի գոյությունը որպես չեզոք տեսակի պետություն, որը կարող է կամուրջ դառնալ Մոսկվայի և Եվրոպայի միջև:

«Կարծում եմ՝ այսօր նման հնարավորությունը նույնքան իրատեսական չէ, սակայն դեռ կարող է ընկալվել որպես վերջնանպատակ»,-նշել է Քիսինջերը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am