ԵԱ-Երևան. Առաջին մենամարտի համար լարվածությունը մեծ էր. Հարությունյանը` ԵԱ-ի առաջին հաղթանակի մասին

Armenpress 20:02, 23 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ 75 կգքաշային Վախթանգ Հարությունյանի խոսքով նրան` Եվրոպայի առաջնությունում առաջինհաղթանակը տոնել օգնեցին ընկերները և տան պատերը:

«Դահլիճում աջակցությունն իսկապես մեծ էր: Այստեղ էին նաև իմ ընկերները, որն արդեն իսկ մեծառավելություն էր ինձ համար: Տանը պատերը շատ են օգնում: Սակայն առաջին մենամարտիհամար լարվածությունը մեծ էր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանը:

Անդրադառնալով մրցակցին` լեհ բռնցքամարտիկին, Հարությունյանը շեշտեց, որ մրցակիցըկամային բարձր որակներ ուներ, սակայն ինքը փորձել է հաղթել նրան գերազանցելով սեփականորակներով:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի առաջին ներկայացուցիչը հաղթանակով մեկնարկեցԵրևանում ընթացող Եվրոպայի մեծահասակների առաջնությունում:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնությանմրցումային առաջին օրը ռինգը դուրս եկավ 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը: Նա մրցեցԼեհաստանի ներկայացուցիչ Բարտոշ Գոլեբիվսկիի հետ և հաղթանակ տոնեց:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 22--ին․այն կշարունակվի մինչև մայիսի 30-ը: Առաջնությունն ընդունում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Այս առաջնությանը մասնակցում են 39 երկրի 200-ից ավելի մարզիկներ: Նախնական մենամարտերը կմեկնարկեն մայիսի 23-ից, իսկ մայիսի 27-ին կսկսվեն կիսաեզրափակիչները, եզրափակիչները կկայանան մայիսի 30-ին:  Երևանումառաջնությանօրերին գործում է երկու ֆան գոտի, որոնցից մեկը կլինի քաղաքի կենտրոնում՝Կարապի լճիհարևանությամբ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմումէ 260 հազար դոլար:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am