1000х90.jpg (78 KB)

ՊԱՀՀ-ում մեկնարկել է գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի հինգերորդ հոսքը

Armenpress 16:05, 23 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մայիսի 23-ին տեղի է ունեցել «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի հինգերորդ հոսքի մեկնարկի հանդիսավոր արարողությունը:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ծրագիրը մշակվել է ՊՆ ՊԱՀՀ-ում՝ համալսարանի առաքելությանը և նպատակներին համապատասխան կրթություն իրականացնելու համար:

Դասընթացը միտված է նպաստելու ուսումնառողների ռազմավարական և քննադատական մտածողության ու պետության անվտանգության մտավոր ապահովման ռազմավարական ներուժի զարգացմանը, նրանց ռազմագիտավերլուծա­կան, կառավարչական կարողությունների կատարելագործմանը և ռազմավարական մակարդակում կիրառման անհրաժեշտ հմտությունների զարգացմանը:

Դասընթացի շրջանակներում ուսումնառողներին փոխանցվում են համալիր գիտելիքներ պետության ռազմական անվտանգության համակարգի վերաբերյալ:

         



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am