1000х90.jpg (78 KB)

Համոզված եմ, որ այս օրերին ականատես ենք լինելու դիտարժան մենամարտերի. Համբարձում Մաթևոսյանը՝ Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մասին

Armenpress 10:18, 23 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը վստահեցնում  է, որ Հայաստանն ամեն ինչ արել է Երևանում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու և մրցաշարը իրական տոնի վերածելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փոխվարչապետն այս մասին ասել է մրցաշարի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում:

«Սիրելի՛ հյուրեր, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ողջունում եմ բոլորիդ մեր երկրի սպորտի պատմության մեջ տեղի ունեցող այս աննախադեպ միջոցառմանը: Շնորհակալություն եմ հայտնում Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիային և Եվրոպայի բռնցքամարտի կոնֆեդերացիային՝ Բռնցքամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնությունը Հայաստանում անցկացնելու պատվին արժանացնելու համար:

Վստահեցնում եմ, որ Հայաստանն արել է առավելագույնը՝ առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու և այն սպորտային իրական տոնի վերածելու համար:

Համոզված եմ, որ այս օրերին ականատես ենք լինելու դիտարժան մենամարտերի, իսկ այս մրցաշարով ազդարարելու ենք Հայաստանում բռնցքամարտի զարգացման նոր փուլի մասին»,- ասել է փոխվարչապետը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am