ԱՄՆ Միչիգան նահանգում տորնադոյի պատճառով կան զոհ ու տուժածներ

Armenpress 11:41, 21 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Միչիգան նահանգի Գեյլորդ քաղաքում տորնադոյի հետևանքով առնվազն մեկ մարդ զոհվել է, ավելի քան 40-ը՝ տուժել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է CNN-ը:

Միչիգան նահանգի ոստիկանությունը հայտնել է քաղաքին հասցված զգալի վնասների մասին: Երթևեկությունը դադարել է ճանապարհներին ընկած ծառերի հետևանքով: Վնասվել են էլեկտրահաղորդալարեր, բնակելի տներ ու կոմերցիոն շինություններ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am