Կայացել է ԱՊՀ ՄԽՎ տնտեսական եւ ֆինանսների հարցերով մշտական հանձնաժողովի նիստը

Armenpress 20:43, 20 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի նիստը, որը նախագահել է կառույցում հայկական պատվիրակության անդամ Ալեքսեյ Սանդիկովը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից:

Օրակարգում ընդգրկված 18 հարցերը Հարկային օրենսգրքին, թվային տեխնոլոգիաներին վերաբերող մոդելային օրենքների նախագծեր են եղել, որոնք քննարկվել են երկրորդ ընթերցմամբ:

Խորհրդարանականները ներկայացրել են բազմաթիվ առաջարկներ: Նախագծերի երրորդ ընթերցմանը պատգամավորները կանդրադառնան աշնանը: Նիստի ընթացքում քննարկվել են նաեւ կազմակերպչական մի շարք հարցեր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am