«Ռոսպոտրեբնադզոր»-ում պատմել են, թե երբ կարող Է սկսվել COVID-19-ի նոր ալիքը

Armenpress 13:25, 20 Մայիս, 2022

 ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսային ինֆեկցիան ավելի ու ավելի շատ Է ձեռք բերում սեզոնային ինֆեկցիայի հատկանիշներ, ուստի համաճարակային գործընթացը կարող Է ակտիվանալ աշնանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է «Ռոսպոտրեբնադզոր»-ի Համաճարակաբանության գիտահետազոտական կենտրոնի կլինիկա-վերլուծական աշխատանքի հարցերով փոխտնօրեն Նատալյա Պշենիչնայան:

«Այն բանի հետ կապված, որ COVID-19-ն ավելի ու ավելի շատ Է ձեռք բերում սեզոնային ինֆեկցիայի հատկանիշներ, SARS-CoV2-ի համաճարակային գործընթացը նույնպես կարող Է ակտիվանալ աշնանը»,-ասել Է Պշենիչնայան: Նա պարզաբանել Է, որ աշունը տարվա այն ժամանակն Է, երբ տեղի Է ունենում շնչուղիների բազմաթիվ ինֆեկցիաներով, այդ թվում՝ սեզոնային կորոնավիրուսներով հիվանդացության սեզոնային աճ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am