Կառավարությունը 84 միլիոն 251.9 հազար դրամ հատկացրեց երեք սուբվենցիոն ծրագրերի համար      

Armenpress 12:00, 20 Մայիս, 2022

ԳԱՎԱՌ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի հերթական նիստի որոշմամբ ՀՀ պետական բյուջեից  84 միլիոն 251.9 հազար դրամ հատկացվեց Գեղարքունիքի մարզում 2021 թվականին սկսված եւ  ավարտված սուբվենցիոն երեք ծրագրերի համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի  քաղաքաշինության վարչությունից, նշված գումարից 15 միլիոն 733,4 հազար դրամը հատկացվել է  Մադինա համայնքի ոռոգման ջրագծի կառուցման, 34 միլիոն 315,5 հազար դրամը՝ Վաղաշեն համայնքի վարչական շենքերի եւ մանկապարտեզի շենքի տանիքներին 127.8 կիլովատտ ժամ եւ 37,8 կիլովատտ ժամ  դրվածքային հզորություններով արեւային կայանների կառուցման, 34 միլիոն 203 հազար դրամ՝ Գեղամավան համայնքի ճանապարհների վերանորոգման համար։

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am