1000х90.jpg (78 KB)

Պատմության հետագծով

Armenpress 08:45, 20 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1851 թ. մայիսի 20-ին ծնվել է Պետրոս Դուրյանը՝ արևմտահայ բանաստեղծ:

-1946 թ. մայիսի 20-ին ծնվել է Շերլին Սարգիսյանը (Շեր)՝ ամերիկացի հայազգի դերասանուհի և երգչուհի:

-1950 թ. մայիսի 20-ին ծնվել է Զինաիդա Սիմոնյանը՝ ռուսական ծագումով հայաստանցի հրաձգուհի:

-1570 թ. մայիսի 20-ին քարտեզագիր Աբրահամ Օրտելիուսը հրապարակում է առաջին «Theatrum Orbis Terrarum» ատլասը:

-1799 թ. մայիսի 20-ին ծնվել է Օնորե դը Բալզակը՝ ֆրանսիացի գրող և թատերագիր:

-1804 թ. մայիսի 20-ին ծնվել է Միխայիլ Գլինկան՝ ռուս երգահան:

-1908 թ. մայիսի 20-ին ծնվել է Ջեյմս Ստյուարտը՝ ամերիկացի դերասան (մահ.՝ 1997 թ.):

-1506 թ. մայիսի 20-ին մահացել է Քրիստափոր Կոլումբոսը՝ իսպանացի ծովագնաց:

-2009 թ. մայիսի 20-ին մահացել է Օլեգ Յանկովսկին՝ ռուս դերասան:

 

Հետաքրքրական է

Ատլաս՝ աշխարհագրական քարտեզների համակարգված ժողովածու՝ հրատարակված ալբոմի, գրքի ձևով կամ էլեկտրոնային տարբերակով։ Ժամանակակից աշխարհագրական ատլասներին բնորոշ են քարտեզների ներքին միասնությունը, համաձայնեցվածությունը և փոխլրացումը. դրանք ոչ թե ուղղակի տարբեր աշխարհագրական քարտեզների հավաքածուներ են կամ նրանց մեխանիկական համադրությունը գրքի կամ ալբոմների տեսքով, այլ միավորում են միմյանց հետ կապված և միմյանց լրացնող քարտեզներ, որոնք կազմում են մի համակարգ, որը պայմանավորված է ատլասի նշանակությամբ և նրա օգտագործման առանձնահատկություններով։ Աշխարհագրական ատլասները սովորաբար կազմվում են Երկիր մոլորակի համար, սակայն այդպիսի ատլասներ կան նաև Արեգակնային համակարգի այլ մոլորակների և դրանց արբանյակների համար։

Ընդհանրապես ատլասները գիրք են, բայց որոշ ժամանակակից ատլասներ ներկայանում են էլեկտրոնային ձևով։ Երկիր մոլորակի կամ նրա շրջանների մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար հաճախ ատլասի մեջ ֆիզիկական և ռելիեֆային քարտեզներից բացի ներառվում են նաև քաղաքական, կլիմայական, կրոնական (կրոնների տարածվածությունն աշխարհի տարբեր երկրներում), ժամային գոտիների քարտեզներ, տարբեր տեսակի սոցիալական քարտեզներ (բնակչության խտությունը, միջին եկամուտը, ծնելիությունը, մահացությունը), կլիմայական և տնտեսական (արդյունաբերության տարբեր ճյուղերի զարգացումը) քարտեզներ։

Ա. Հ.



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am