Մոլդովան պաշտոնապես ՌԴ-ին չի ծանուցել ԱՊՀ-ի գծով միջոցառումների մասնակցության դադարեցման մասին

Armenpress 16:47, 19 Մայիս, 2022

 ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովան պաշտոնապես Ռուսաստանին չի ծանուցել Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ-ի) գծով միջոցառումների մասնակցության դադարեցման մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 19-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել Է ՌԴ-ի արտգործնախարարության ղեկավարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն:

«Ես տեսել եմ այդ տեղեկատվությունը: Պաշտոնական գծով ոչինչ չի եղել»,- ասել Է նա՝ մեկնաբանելով «Կոմերսանտ» թերթի հրապարակումը: Հրատարակությունն ավեի վաղ հայտնել Է, որ Մոլդովան դադարեցրել Է իր մասնակցությունն ԱՊՀ-ի գծով միջոցառումներին: Մասնավորապես, ինչպես հրատարակությանը հայտնել են զրուցակիցները Մոլդովայի պետական կառույցներից, երկիրը մայիսի 20-ին ներկայացված չի լինի կազմակերպության Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում, որը տեղի կունենա տեսակոնֆերանսի ձեւաչափով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am