Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը

Armenpress 15:52, 19 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը տեղի կունենա հունիսի 6-ին, Երևանում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«Հունիսի 6-ին Երևանում կկայանա ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը»,- Պետդումայի նիստի ժամանակ ասել է Վոլոդինը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am